Եվրոպայում միգրացիոն քաոսը շարունակվում է։ Հուսահատ վիճակում գտնվող փախստականները նորածիններին տալիս են Հույս և Ապաստան անունները։ Նրանք ծնվել են Բուդապեշտի Քելեթի կայարանում։
The Daily Mail-ի փոխանցմամբ՝ մայրերից մեկն իր 4-օրական երեխային անվանել է Սադան, որը նշանակում է «Ապաստան»։ Մեկ այլ մայր երեկ լույս աշխարհ եկած երեխային անվանել է Շեմս՝ «Հույս»։
Չնայած իրավիճակին՝ փոքրիկները, ջերմությամբ պարուրված, իրենց մայրիկների գրկում են՝ անտեղյակ իրենց շուրջը ծավալվող ողբերգությունից։